Դմիտրի Կոլդունը Մինսկում հոսպիտալացվել է

18:16   7 հուլիսի, 2020

Երգիչ Դմիտրի Կոլդունը Մինսկում հոսպիտալացվել է։ Երգչի ներկայացուցիչն InterMedia գործակալությանը հայտնել է, որ արտիստը բարձր ջերմություն է ունեցել ու հազ։ Արտիստի ինքնազգացողությունը վատացել է նախօրեին, սակայն նա դրան նշանակություն չի տվել եւ փորձել է բուժվել տնային միջոցներով, որոնք արդյունք չեն տվել։

Կոլդունը հիվանդանոցում կնոջ՝ Վիկտորյայի հետ կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է։ Արտիստին հոսպիտալացրել են՝ վարակի՝ թոքեր տարածումից ու պնդեւմոնիայի տեսքով բարդությունից խուսափելու համար։ Հիմա նա գտնվում է կլինիկայում։ Վիկտորյայի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, նա տնային կարանտնում է բժիշկների հսկողությամբ։



© NEWS.am STYLE