Հոլլի Բերին համացանցում քննադատության պատճառով հրաժարվել է տրանսգենդերի դերից

23:12   7 հուլիսի, 2020

Հոլիվուդի աստղ Հոլլի Բերին հանկարծ որոշել է հրաժարվել արդեն գործնականում հաստատված դերից, որը դեռ անուն չի ստացել։ Բանն այն է, որ դերասանուհին պետք է տրանսգենդեր խաղար, հայտնում է  Variety-ն։

Այդ հայտարարությունից հետո օսկարակիր դերասանուհու հանդեպ քննադատության ալիք է բարձրացել։ Շատերին դուր չի եկել, որ ցիսգենդեր կինը մտադիր է դեր կերտել, որը նախատեսված է տրանս կերպարի համար։ Մասնավորապես, Twitter-ում Բերիին դիմել է «Մերկացում» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Սամանտա Ֆեդերը։ Նա հայտարարել է, որ շատ մարդիկ միանգամից չեն կարողանում հասկանալ այլ մարդկանց զգացմունքները եւ խորհուրդ է տվել նրան դիտել իր ֆիլմը, որպեսզի ավելի լավ հասկանան իրավիճակը:

Համացանցում աստղին անմիջապես քննադատել են։ Հեյթերների գլխավոր փաստարկն այն էր, որ տրանսգենդերներին պետք է կերտեն հենց տրանսգենդերները։ Անցած երկուշաբթի՝ հուլիսի 6-ին, Բերրին ներողություն է խնդրել եւ հրաժարվել դերից՝ հայտարարելով, որ տրանսգենդերների հասարակությունը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն պատմել իր պատմությունները:



© NEWS.am STYLE