Դիանա Տոռեսը լողավազանից լուսանկար է հրապարակել

23:41   7 հուլիսի, 2020

Դերասանուհի Դիանա Տոռեսը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Դիանան կերպարանք է ընդունել լողավազանի հարակից տարածքում։ Նա կրում է լողազգեստ եւ գունավոր վերնազգեստ։ Դերասանուհին հավաքել է վարսերը, նախընտրել՝ նվազագույն  շպար։ Հրապարակմանև կից Դիանան գրել է․ «Իսկ դուք սիրում ե՞ք լողավազաններ գնալ»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան սեւ շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ վզնոցը։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել։

 

 

Լուսանկարը՝ redphoto12



© NEWS.am STYLE