Լուբյանկայում ձերբակալել են Քսենիա Սոբչակին (վիդեո)

22:02   7 հուլիսի, 2020

Մոսկվայի Լուբյանկա փողոցում ոստիկանությունը ձերբակալել է լրագրող Քսենիա Սոբչակին, որտեղ ակցիա են անցկացնում՝ ի պաշտպանություն «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովի, որը կասկածվում է պետական դավաճանության մեջ, հաղորդում է РБК-ի թղթակիցը:

Ակցիայի ընթացքում ձերբակալվել է մոտ 20 լրագրող, այդ թվում Baza-ի հիմնադիր Նիկիտա Մոգուտինը, «Վեդոմոստի»-ի լրագրող Յուրի Լիտվինենկոն:

Սոբչակը եկել է «Ազատություն Իվան Սաֆրոնովին» գրությամբ մարզաշապիկով։ Հաղորդավարուհուն ձերբակալելիս ամբոխի մեջ է ընկել «МБХ մեդիա»-ի լրագրող Անաստասիա Օլշանսկայան եւ հարվածել է գրանիտե ծաղկամանին։



© NEWS.am STYLE