Կյանքը շարունակելու համար պետք է փոխվել

21:12   13 հուլիսի, 2020

40 տարեկանում արծվի ճանկերը շատ երկար ու դյուրաթեք են դառնում, եւ այն չի կարողանում բռնել իր որսը։ Արծվի կտուցն ավելի է կորանում եւ ուտելը դժվարանում է։ Փետուրները ծանրանում են եւ թռչելն արվելի բարդ գործընթաց է դառնում արծվի համար։ Եվ հենց այս ժամանակ արծիվը կանգնում է երկընտրանքի առաջ՝ կամ մահ, կամ փոփոխություն․․․

Արծիվը վերադառնում է լեռան կատարին հյուսած իր բույնը եւ այնքան է կտուցը խփում ժայռին, որ այն կոտրվում եւ դուրս է գալիս։ Հետո արծիվը սպասում է, թե երբ է նոր կտուց առաջանալու, որի միջոցով նա հանում է իր եղունգները, իսկ երբ աճում են նոր եղունգները, դրանց միջոցով թռչունը սկսոմ է պոկել իր թեւերի ու կրծքի փետուրները եւ կրկին հնարավորություն է ստանում որս անել եւ ապրել եւս 30 տարի․․․

Հաճախ ապրելու համար մարդիկ նույնպես պետք է փոփոխվեն՝ չնայած երբեմն դա կարող է շատ ցավոտ ու դաժան լինել։ Իհարկե, մարդու պարագայում սա որոշակի սովորություններից, ավանդույթներից եւ ամենակարեւորը՝ անցյալից ազատվելն է։ Միայն անցյալի ծանր բեռը թոթափելուց հետո կարելի է վայելել ներկան եւ պատրաստվել ապագային։

Աղբյուրը՝ Cluber



© NEWS.am STYLE