Հայտնի է տասնամյակի ռուս գլխավոր արտիստի անունը

14:12   8 հուլիսի, 2020

Երգչուհի Յոլկան TopHit ռուսական երաժշտական պորտալի վարկածով՝ ճանաչվել է տասնամյակի գլխավոր ռուս արտիստը։ Պորտալը նշում է, որ 2010-2019թթ. Յոլկայի երգերը ռուսական ռադիոընկերությունների եթերում հնչել են 19,8 մլն անգամ։

«Ես հազվադեպ եմ պարծենում, բայց այն դեպքն է, երբ ձեռքումս այն փասի ապացույցն է, որ առանց թիմի արտիստ չի լինում։ Որքան էլ բնատուր հմայք ու տաղանդ ունենամ, իմ մարդկային էությունը, իմ կասկածները, ալարկոտությունը, ցածր ինքնագանահատականը, պրոկրաստինացիան եւ հպարտություն ինձ երբեք թույլ չէին տա ինձ հասնել երաժշտություն, իսկ երաշտության հարցում հասնել մարդկանց սրտերին»,- Instagram-յան էջում գրել է երգչուհին։

Յոլկան հայտնի է այնպիսի հիթերով, ինչպիսիք են «Город обмана», «Прованс», «Около тебя», «На большом воздушном шаре» եւ «Девочка-студентка».



© NEWS.am STYLE