Սուպերոճային. հետեւորդները Քսենիա Սոբչակին գովել են հետաքրքիր հագուստի համար

20:08   8 հուլիսի, 2020

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը վերջին շրջանում հետեւորդներին հայտնում է կյանքի դինամիկ ու սկանդալային էպիզոդների մասին։

Լրագրողը նախ անհաջող ընկնելու արդյունքում կոտրել է քիթը, ապա նկարահանող խմբի հետ տուժել Միջինուրալյան վանքի տարածքում։ Երեկ ոստիկանությունը Մոսկվայում՝ Լուբյանկայում, ձերբակալել է լրագողին, ուր պիկետներ են ակացկացնում ի աջակցություն «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովի, որը կասկածվում է պետական դավաճանության մեջ։  

Սակայն ըստ ամենայնի՝ շիկահեր հաղորդավարուհու գործերն արդեն կարգավորվել են։ Վերջին հրապարակման մեջ Քսենիա Անատոլեւնան ներկայացել է հանդարտ կերպարում, ինչպես նաեւ հիացել քաղաքային բնապատկերով։ Քսենիան լուսանկար է հրապարակել, որում ակնհայտորեն հանգստանցած ու երջանիկ տեսք ունի։

«Ուշադրություն դարձրեք՝ ինչպես են թռչունին կամարտ վերցրել։ Քաղաքի բնակչի ուրախություններ։ Վերջապես արեւ է։ Վերաձեւակերպելով Խայամին. «Ավելի լավ է ոչ մի տեղ չթռչել, քան թռչել, ուր պատահի»»,- գրել է նա Instagram-յան էջում։

Սկանդակային հաորդավարուհու հետեւորդներն ուշադրություն են դարձրել նրա ոճային հագուստին, որն ընդգծել է Քսենիայի կազմվածքի առավելությունները։ «Ձեզ ոճն ինձ դուր է գալիս։ Միշտ զուսպ ու ոճային», «Շատ ոճային հագուստ», «Քսենիա, հիանալի տեսք ունեք»,- մեկնաբանել են նրանք։

Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա»

 



© NEWS.am STYLE