«Հիասքանչ». Սրբուկի գրավիչ կերպարը

11:11   8 հուլիսի, 2020

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատառոտված ջինսե տաբատ է կրում։ Սրբուկը սպիտակ շապիկ է ընտրել։ Երգչուհին բարձրակրունկներ է կրում ու հավաքել է մազերը։ Կերպարն ամբողջացրել են վզնոցները։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Հիասքանչ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երգչուհին սպիտակ հագուստ էր ընտրել, ծղոտե պայուսակ։ Սրբուկը նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարներն ու հաճոյախոսություններ գրել. «Սիրուն», «ռումբ»։



© NEWS.am STYLE