«Անհնար է մարդուն արգելել այն, ինչ նրա համար «համեղ» է…». Մանո Գրիգորյանի նուրբ կերպարը

13:07   8 հուլիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ծաղիների ֆոնին։ Մանոն սեւ վերնազգեստ է կրում ու արտահայտիչ շպար է ընտրել։ «Անհնար է մարդուն արգելել այն, ինչ նրա համար «համեղ» է։ Բայց «համը» ճանաչելու համար հարկավոր է արգելել…»:

Օրերս հրապարակված կադրում դերասանուհին կրում էր սեւ գույնի բլուզ, սպիտակ տաբատ։ Նա արձակել էր ալիքավոր վարսերը, նախընտրել՝  նուրբ շպար։ Մանոյի կերպարն ամբողջացրել էր ակնոցը։ Հրապարակմանը կից նա ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ժպտա, քեզ սիրում են»։



© NEWS.am STYLE