Ջիգարխանյանի քույրը «խլել» է Անդրեյ Կոնչալովսկու կնոջ երկրպագուին

11:59   8 հուլիսի, 2020

Դերասանուհի Նատալյա Արինբասարովայի՝ Անդրեյ Կոնչալովսկու նախկին կնոջ երկրպագուն նրան լքել է հանուն Արմեն Ջիգարխանյանի քրոջ։ Այս մասին Արինբասարովան հայտնել է YouTube-յան «вМесте» շոուի ընթացքում։

Արտիստը պատմել է, որ դերասանի քրոջ՝ Գայանեի հետ սովորել է Մեծ թատրոնի խորեոգրաֆիայի ուսումնարանում։ Աստղը դերասանի հարազատին նկարագում է որպես վառ ու անկախ աղջիկ, նշում, որ միշտ հիացել է նրանով։ «Ես պարզապես սիրահարված էի նրան»,- խոստովանում է Նատալյա Արինբասորովան։

Նրա խոսքով՝ Գայանեն անհավանական տաղանդավոր էր, եւ բոլոր տղաները խենթանում էին նրա համար։ Դերասանուհին նշել է, որ նույնիսկ իր երկրպագուն է իրեն փոխել Ջիգարխանյանով. սիրահարվել է նրան ու վերջ։ Բալետի երիտասարդ պարուհին չի կարողացել երկար նեղացած մնալ ընկերուհուց։

Արմենի քույրը նաեւ մի արտահայտություն է արել, որն Արինբասարովան իր կյանքի նշանաբան է դարձրել. «Եթե նպատակիդ ու քո միջեւ ծովեր են ալեկոծվում, կհամարձակվե՞ս շեղվել ուղուց»։



© NEWS.am STYLE