«Ստիպված եմ արեւայրուք ընդունել պատշգամբում». Ռոզա Ֆիլբերգի լուսանկարը

14:41   8 հուլիսի, 2020

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը։ Ռոզան շպարված չէ, իսկ կերպարն ամբողջացնում է նուրբ վզնոցը։ «Ստիպված եմ արեւայրուք ընդունել պատշգամբում»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Կարծում էի, թե միայն ես եմ այդպես անում։ Շատ գեղեցիկ ես»։  

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին կրում էր պուտավոր վերնաշապիկ։ Նա արձակել էր մազերն ու մեղմ շպար նախընտրել։ Չնայած Ռոզան հրապարակմանը կից գրառում չէր, հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ են գրել. «Անհավանական»։



© NEWS.am STYLE