Ինչպես կոմիքսներում. Քանյե Ուեսթը պատրաստվում է Սպիտակ տունը Marvel-ի Վականդուի վերածել

13:36   8 հուլիսի, 2020

Ռեփեր, երաժիշտ Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի ամուսինը, որը հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, բացահայտել է իր ծրագրի մանրամասները, հայտնում է Forbes-ը։

Ուեսթը խոստացել է փոխել Սպիտակ տան կառուցվածքային մոդելը՝ այն վերածելով «Սեւ հովազը» ֆիլմում նկարագրված կառավարական կառուցվածքին։

Marvel-ի կինոտիեզերքի ժապավենում սյուժեն զարգանում է աֆրիկյան մտացածին երկրի՝ Վականդուի շուրջ, որն առաջացել է հազվագյուտ վիբրանիում մետաղի հանքավայրում։ Այս չափազանզ հարուստ երկիրը թաքնված է հարեւաններից ու ամբողջ արտաքին աշխարհից, իսկ դրա կառավարման ձեւը կարելի է նկարագրել որպես թեոկրատական միապետություն։

Ռեփերն ընդգծել է, որ դեռ չի մշակել ներքին քաղաքականության եւ հարկահավաքման հարցերը։ Նա նշել է, որ ցանկանում է դպրոցներ ու բոլոր կազմակերպություններ վերադարձնել «վախն ու սերն Աստծո հանդեպ», իրեն անվանել է հղիության արհեստական ընդհատումների հակառակորդ ու պատվաստումները «սատանայի տարբերանիշ» հայտարարել։ Ուեսթը նաեւ նշել է, որ այլեւս չի աջակացում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն ամբողջ հարցազրույցի ընթացքում նրա մասին համակրանքով է խոսել՝ քննադատելով դեմոկրատների թեկնածու Ջո Բայդեյին։ Երաժիշտը նաեւ հայտարարել է, որ կընտրվի որպես անխակ թեկնածու եւ որ իր կուսակցությունը «Ծննդյան օրվա կուսակցություն» կանվանի։ «Որովհետեւ երբ մենք հաղթենք, բոլորի ծննդյան օրը կլինի»,- հայտարարել է Ուեսթը։

Ավելի վաղ՝ հուլիսին, ռեփերը հայտարարել է, որ իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Նրա մտադրությունը հավանության է արժանացրել «SpaceX» ընկերության ղեկավար Իլոն Մասկը։ Նա խոստացել է, որ երաժիշտը կարող է հույս դնել իր լիակատար աջակցության վրա։

 



© NEWS.am STYLE