Ո՞ւմ էր ուղղված վերջին ձեռագիր նամակն ու ե՞րբ է արտասվել վերջին անգամ. «20 փաստ» Լիլի Մորտոյի մասին

15:25   8 հուլիսի, 2020

«20 փաստ հայտնիների մասին» խորագիրը NEWS.am STYLE-ն այս անգամ շարունակել է հայկական շոու-բիզնեսի` բոլոր առումներով ամենաանկեղծ ներկայացուցիչներից մեկի` Լիլի Մորտոյի հետ: Ահա, թե ինչ բացահայտումներ է արել սեքսուալ շիկահերն իր մասին.

Օրդ սկսվում է...

Օրս սկսվում է սիրով, մեկ գավաթ դառը սեւ սուրճով ու շոկոլադով:

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Առանց դառը սեւ սուրճի չեմ պատկերացնում օրս:

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Ամեն ինչ ուտում եմ:

Հասակդ ու քաշդ:

Հասակս` 166 սմ, քաշս`57 կգ:

Երբ մի բանով հիանում ես, ի՞նչ բառ ես օգտագործում:

«Ուտեեեմ», կամ «wow»:

Երբ բարկանում ես, ո՞ր բառն ես ամենց շատ օգտագործում:

Չեմ օգտագործում ոչ մի բառ (ծիծաղում է):

Ինչպե՞ս ես սիրում, երբ քեզ դիմում են:

Լիլի:

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Վերջերս հասկացա, որ բարձրությունից եմ վախենում:

Թրենդներից ի՞նչը տանել չես կարողանում:

Հենց թրենդ լինելը:

Ուժեղ ու թույլ կողմերդ:

Ուժեղ կողմերս են` նպատակասլացությունս, կամքի մեծ ուժն ու համբերատարությունը: Թույլ կողմս այն է, որ չափից դուրս բարի եմ:

Ֆիլմ, որը միշտ կարող ես նայել:

Շատ կան նման ֆիլմեր:

Ո՞ր տարիքիդ հետ են կապված հուշերիդ մեծ մասը:

Երեւի՝ բոլոր տարիներիս հետ կապված էլ ունեմ հետաքրքիր հուշեր, չեմ կարող առանձնացնել:

Օր, որը կցանկանայիր ջնջել կյանքիցդ:

Չկա նման օր: Կյաքիս ցանկացած լավ ու վատ օրն ինձ որեւէ բան է տվել, սովորեցրել:

Առաջին անգամ, ե՞րբ ես սիրահարվել:

Չգիտեմ, միգուցե՝ 14-15 տարեկանում:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Մանուշակագույն:

Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:

Ինքս` ինձ. մոտ 4 ամիս առաջ...

Վերջին անգամ ո՞ւմ վրա ես բարկացել եւ ինչո՞ւ:

Ինքս ինձ վրա, որ ծուլանում եմ ու պլանավորածս գործը չեմ անում:

Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվել, ի՞նչ առիթով:

Մոտ մեկ շաբաթ առաջ` անչափ ուրախալի մի բանից, որի մասին չեմ կարող բարձրաձայնել, բայց մոտ ապագայում բոլորը կիմանան:

Ամենազավեշտալի բամբասանքը, որ երբեւէ քո մասին լսել ես:

Իբր թմրամոլ եմ եղել (ծիծաղում է):

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Ընդհանրապես չեմ սիրում հարցեր:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիլի Մորտոյի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE