«Վայելիր կյանքը». ­Շողեր Թովմասյանի հրապուրիչ կերպարը

20:39   8 հուլիսի, 2020

Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շրջազգեստ է կրում, սեւ բիկինի։ Շողերն արձակել է մազերն ու բարձրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Վայելիր կյանքը»,- հրապարակումը ռուսերենով մակագրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սպիտակ հագուստ էր կրում՝ շրջազգեստ եւ շապիկ։ Շողերը դրանք համադրել էր բարձրակրունկների հետ։ Դերասանուհին պարզ սանրվածքով էր, կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Շատ սիրուն»։  



© NEWS.am STYLE