Ոչ մի սիրավեպ Սեդոկովայի հետ․ Անատոլի Ցոյն արդեն տասը տարի թաքցնում է կնոջն ու երեխաներին

23:33   8 հուլիսի, 2020

Եթե Դուք Անատոլի Ցոյի երկրպագուն եք, ապա հավանաբար նրան գիտեք MBAND բոյզ բենդից, երբ քաղցրաձայն եռյակը նվաճեց դեռահասների սրտերը: Այժմ Ցոյը սկսել է սոլո կարիերան, հաղթել է «Դիմակ» հայտնի շոուում եւ արդեն սկսել է այցելել YouTube-ի սկանդալային շոուներ, որտեղ նա ալկոհոլ է խմում եւ կոշտ կատակներ անում: Մենք դերասանին ճանաչում ենք որպես լովելաս եւ Աննա Սեդակովայի նախկին ընկեր, բայց իրականում Ցոյն այս ամբողջ ընթացքում կրկնակի կյանք է վարել: Հասարակության մեջ նա նախանձելի ամուրի է, իսկ ոչ աստղ Անատոլին արդեն տասը տարի է, ինչ ամուսնացած է եւ ունի երեք երեխա:

Ցոյի կինը՝ Օլգա Կիմը նրա կողքին է եղել «Хочу к Меладзе» նախագծից մինչեւ շոու բիզնես։ Երգիչը հայտնվել է Կոնստանտին Մելաձեի պրոդյուսերական կենտրոնում 2014թ․-ին, եւ երբ MBAND-ը նոր էր սկսում ձեւավորվել, նա արդեն ամուսնացած էր: Այնուամենայնիվ, երիտասարդ սրտակերների իմիջը պահպանելու համար որոշում կայացվեց լռել Ցոյի ընտանիքի մասին։

Երկար ժամանակ բոլորը մտածում էին, որ երգիչն ու Աննա Սեդոկովան սիրային հարաբերությունների մեջ են։ Չնայած բոլոր տեսանյութերին, որոնք ակնարկում էին նուրբ ռոմանտիկայի մասին, Աննան, ըստ աղբյուրների, լավ ծանոթ է Ցոյի ընտանիքի հետ, ինչպես նաեւ երգչի աստղային ընկերները, օրինակ, MBAND-ի մասնակիցները, Կոնստանտին եւ Վալերի Մելաձեները:

Սոցցանցերում Օլգա Քիմը եւ նրանց ընդհանուր երեխաներին հնարավոր չէ տեսնել, քանի որ երգչի կինն օգտվում է փակ էջից, որին հետեւում են միայն ամենամտերիմները: Նրանց համատեղ լուսանկարները կարելի է գտնել միայն հարազատների լուսանկարներում, որոնք արվել են մի քանի տարի առաջ։ Ըստ Super-ի տեղեկությունների՝ Անատոլիի եւ Օլգայի ընտանիքում առաջնեկը ծնվել է 2012 թվականին։ Ավելի ուշ նրանք ունեցել են երկվորյակ աղջիկներ։



© NEWS.am STYLE