Կիրկորովի առեղծվածային մատանին եւ համալրումն արտիստի ընտանիքում

11:15   9 հուլիսի, 2020

Ֆիլիպ Կիրկորովը զարմացրել է երկրպագուներին. ցույց է տվել մատնեմատին առկա մատանին, ինչից հետո հայտարարել է համալրման մասին։

Օրերս երգիչը երեխաների հետ ներկա է գտնվել Մոսկվայում «Chicken Mafia» արագ սննդի ռեստորանի բացմանը։ Միջոցառման ընթացքում արված տեսագրություններն ու լուսանկարները Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է Instagram-ի իր էջում։ Դրանիցից մեկում արտիստը պատկերված է հաստատության սեփականատիրոջ՝ ռեփեր Տիմատիի հետ։ Հրապարակման մեկնաբանություններում Կիրկորովը շնորհավորել է գործարարին։ «Շնորհավոր ռեստորանի բացումը»,- աստղին դիմել է նա։

Որոշ օգտատերեր Կիրկորովի ձեռքին մատանի են նկատել։ Նրանք ենթադրել են, որ արտիստի անձնական կյանքում փոփոխություններ են տեղի ունենում։ «Ի՞նչ մատանի է։ Մենք արդեն իսկ խելագարվում ենք»,- աստղին հարցրել է հետեւորդներից մեկը։ Կիրկարովն արհամարհել է հետեւորդների հարցերը, սակայն մի քանի ժամ անց կրկին առաջ է բերել նրանց հետաքրքրասիրությունը։ Արտիստն անձնական միկրոբլոգում հայտնել է ընտանիքում համալրման մասին։ Երգիչը ցույց է տվել ընտանի նոր կենդանու լուսանկարը։

«Մենք համալրում ունենք։ Մեզ մոտ է եկել Կլոդ ձին։ Նրան երջանկություն ու հոգատարության կնվիրենք»,- ուրախությամբ կիսվել է արտիստը։ Կիրկարովը հավելել է, որ արդեն իսկ գտել է ընատեկան երջանկությունը։ Նա ամեն օր կփորձի այն առավել վառ ու ամուր դարձնել։ Կիրկորովի խոսքերը շփոթեցրել են հետեւորդներին։ Նրանք չեն հասկանում՝ արդյոք երգիչը նրանց շփոթեցնում է, թե վերջապես գտել է կյանքի ուղեկցին։

Աղբյուրը՝ Dni.ru



© NEWS.am STYLE