Քանյե Ուեսթը հիվանդացել էր COVID-19-ով

18:00   8 հուլիսի, 2020

Ամերիկացի երաժիշտ Քանյե Ուեսթը «Forbes» ամսագրին հայտնել է, որ հիվանդանցել էր կորոնավիրուսով։ Պարբերականին տված հարցացրույցում նա նշել է, որ COVID-19-ով վարակվել է փետրվարին։

«Դող, սարսուռ, երբ պառկած ես անկողնում, տաք լոգանք, տեսանյութերի դիտում, որոնցում ցույց է տրվում, թե ինչ է հարկավոր անել, որ անցնի։ Հիշում եմ՝  ինչ-որ մեկն ինձ ասաց, որ ռեփեր Դրեյքը կորոնավիրուսով է վարակվել, ինչին ես պատասխանեցի, որ Դրեյքը չի կարող ինձանից լուրջ հիվանդ լինել»,- ախտանշանների մասին պատմել է Ուեսթը։

Չի հաղորդվում՝ արդյոք Քանյեի կինը՝ Քիմ Քարդաշյանը, եւս հիվանդացել է կորոնավիրուսով։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE