«Ա՜խ այս հեռախոսները». Հասմիկ Խոջյանի մեղմ կերպարը

22:46   9 հուլիսի, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը ծաղկային պրինտով վերնաշապիկ է կրում։ Երիտասարդ դերասանուհին արձակել է գեղեցիկ հարդարված մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր։ «Ա՜խ այս հեռախոսները։ Խանգարո՞ւմ են մեզ ապրել, թե՞ օգնում են, ի՞նչ եք կարծում»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կարմիր զգեստ էր ընտրում, որն ընդգծում էր կազմվածքը։ Հասմիկը պարզ սանրվածքով էր ու արձակել էր մազերը։ Նա նախապատվություն էր տվել բնական շպարին, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Մի կտոր ժպիտ՝ ամբողջ օրվա լավ տրամադրության համար»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE