«Ծաղիկներն էնքան երկար եմ ընտրում, ոնց որ ամուսին ընտրեմ». Աստղիկ Սաֆարյանի ոճային կերպարն ու զվարճալի մեկնաբանությունը

14:46   9 հուլիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում ոճային երգչուհին կարմիր շրջազգեստ է կրում ու սպիտակ շապիկ։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է մազերն ու շպարված չէ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Երգչուհին հրապարակումը կատակով է մեկնաբանել. «Ծաղիկներն էնքան երկար եմ ընտրում, ոնց որ ամուսին ընտրեմ։ Բարի լույս»։  

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին լողափին։ Երգչուհին մուգ գույնի բիկինի էր կրում։ Աստղիկ Սաֆարյանն արեւային ակնոցով էր ու նշել էր, որ իր ամենասիրելի վայրերից մեկը լողափն է. «Աշխարհում իմ ամենասիրելի վայրերը լողափն ու ձայնագրման ստուդիաներն են»։ Ի դեպ, վերջին շրջանում Աստղիկն Իսպանիայում է գտնվում։

 



© NEWS.am STYLE