Ամերիկյան սերիալների դերասանուհին անհետ կորել է. նրա չորսամյա որդուն նավակի մեջ միայնակ են գտել

12:33   9 հուլիսի, 2020

Ամերիկյան սերիալների աստղ Նիյա Ռիվերան կորել է Պիրու արհեստական լճում լողալու ընթաքում. նրա չորսամյա որդուն միայնակ գտել են նավակի վրա, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Վենտուրա շրջանի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) շերիֆի խոսքերը։

Տղան չի տուժել, սակայն նրա մորն արդեն երկրորդ օրն է՝ չեն կարողանում գտնել։ Նայա Ռիվերան լիճ է գնացել 4-ամյա որդու՝ Ջոզիի հետ եւ նավակ է վարձակալել։ Ականատեսները պնդում են, որ մայրն ու որդին լողացել են, սակայն երեխան միայնակ է նավակ բարձրացել, ուր նրան գտել են։

Նայա Ռիվերան ամերիկացի դերասանուհի է ու երգչուհի, որը հայտնի է «Երգչախումբ» հեռուստասերիալում Սանտանա Լոպեզի դերով։ Նա ամուսնացած է եղել դերասան Ռայան Դորսիի հետ, զույգը որդի ունի՝ Ջոզի Հոլիս Դորսին։ Աստղը 2011թ.-ին ստացել է «Աշխարհի ամենասեքսուալ կին» կոչումը։



© NEWS.am STYLE