«Գեղեցիկ զույգ». Լուսինե Թովմասյանի ու ամուսնու ջերմ գրկախառնությունը

18:11   9 հուլիսի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարկված կադրերում երկու երեխաների մայրիկը պատկերված է ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ «Երեկվա մասին»,- հրապարակումը մակագրել է Լուսինե Թովմասյանը։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Այնքան լավն եք», «գեղեցիկ զույգ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն գեղեցիկ զգեստ էր կրում, որը համադրել էր ցածրակրունկ կոշիկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ պայուսակ, արեւային ակնոց։ «Նոր շաբաթ։ Այս գույներն ինձ միշտ երջանկացնում են»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE