Բիլի Այլիշի մայրը պատմել է, որ դուստրը տարված է եղել Ջասթին Բիբերով

15:39   9 հուլիսի, 2020

«Գրեմմի»-ի հնգակի դափնեկիր Բիլի Այլիշի մայրը հայտնել է դստեր՝ կանադացի երգիչ Ջասթին Բիբերով անառողջ տարվածության մասին։

«Me & dad radio» պոդքասթին տված հարցազրույցի ընթացքում, որը Բիլի Այլիշը վարում է հոր հետ, նրա մայրը՝ Մեգի Օքոնելը խոստվանել է, որ երբ երգչուհին դեռ փոքր էր, անգիր գիտեր Ջասթինի բոլոր երգերը, եւ ավտոմեքենայով շրջելիս հնարավոր չէր չլսել «As Long as You Love Me» երգը։

«Պարզապես ցանկանում եմ նշել, որ մենք, իսկապես, մտածում էինք քեզ հոգեբանի մոտ տանել… Ջասթին Բիբերի պատճառով քեզ համար այնքան ցավոտ էր։ Այնքան դառն էր, այնքան ցավոտ»,- ասել է Մեգին։

Երգչուհին մոր պատմության ընթացքում այս տեղեկատվությունը նվաստացնող է անվանել։ Ren TV-ի հաղորդմամբ՝ Այլիշն ու Բիբերը միասին կատարել են «Bad Guy» երգի cover տարբերակը, նրանք նաեւ ընկերական հարաբերություններ ունեն։



© NEWS.am STYLE