5 զգեստներ արքայադուստր Դիանայի ոճով, որոնք ակտուալ են այս ճգնաժամային ամռանը (վիդեո)

17:17   9 հուլիսի, 2020

Հաշվի առնելով, որ համաճարակի հետևանքով առաջացած ճգնաժամը երկարատև կլինի, այնուամենայնիվ նորաձևության վերականգնման ուղղությամբ ձեռնարկված միջոցները կսահմանեն նրա պատմության մեջ նոր կարևոր մի շրջան:

«Ճգնաժամը իսկական ստեղծագործական առաջխազացման ժամանակ է, և դա է նրա հիմնական ներուժը»

Չմոռանանք, որ հեղափոխական նորաձևության գաղափարները ավանդաբար ծնվել են հենց ճգնաժամի պայմաններում, և նախկինում արդեն կան այդպիսի օրինակներ: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Կոկո Շանելը իր հագուստով, Մերի Քուանտը` հետինպատերազմյան երկրորդ շրջանում, Դիորը 50-ականներին և այլն: Դիզայներները շարունակում են ոգեշնչվել այդ ժամանակների ոճով, և աշուն-ամառ 2020 թվականի գլխավոր թրենդը կարելի է համարել հենց 70-ականները:

Դիզայներների սիրված հնարքներից մեկը թայ-դայի տպագիրն է, որը ամառային հավաքածուներում ներկայացվեց ժամանակակից տեսանկյունից: Այն ավելացվեց նաև տաբատների, վերնաշապիկների և պայուսակների վրա: Հետագա տարիների համար Արքայադուստր Դիանան նորաձևության ուղղություններ էր սահմանել: Դիզայներները ակտիվորեն վերականգնում էին 80-ականների և 90-ականների նորաձևության թրենդը: Այդ իսկ պատճառով կուլտային պատկերներին վերադառնալը միանգամայն տրամաբանական է:

Իսկ հիմա ամենակարևորի մասին` այս սեզոնի 5 թագավորական զգեստները: Առաջինը զգեստներն են, որոնց երկարությունը ավարտվում է ծնկի և կոճի միջև: Թեթև գործվածք, ներքևի մասը լայն՝ հենց այս զգեստներով կարող եք դիմավորել ամառը: Լրացրեք դրանք բարակ ժապավեններ ունեցող թեթև սանդալներով և կարճ բռնակ ունեցող պայուսակներով:

Երկրորդը պուտիկավոր զգեստն է, որը, դուցե, երբեք չի լքի մեր զգեստապահարանը: Ակտուալ են վինտաժային մոդելները, որոնք նույնպես ունեն միջին երկարություն, թեթև գործվածք և ակցենտը ուղղված իրանի վրա: Պարաշուտային զգեստը այս տարվա must have հագուստն է: Մենք նրանց հագնելու ենք զանգվածային սանդալներով, կովբոյի ոճի կոշիկներով կամ, ինչպես դա արել է Դիանան, բալետկաներով և լոֆերներով՝ մոկասինների տիպի թեթև կոշիկներով:

Գարուն-ամառ սեզոնը անհնար է պատկերացնել առանց ծաղիկների: Մեծ և փոքր ծաղիկները զարդարում են շատ այլ ապրանքանիշերի հավաքածուները: Իսկ փարթամ և ուռած թևեր ունեցող զգեստները` 80-ականների հիմնական թրենդը, որը պաշտում էր Արքայադուստր Դիանան, այս տարի վերադարձան:

Շատերը կարծում էին, որ փարթամ թևերը կդառնան մեկօրյա միտում: Բայց հայտնվելով անցած տարվա ամռանը, կարողացան մնալ 2020 թվականի հիմնական գնումների ցանկում:

Աննա Հարությունյան



© NEWS.am STYLE