«Սիրուն հայ ընտանիք». Նարեկ Բավեյանի նոր ֆոտոշարքը

16:14   9 հուլիսի, 2020

Երգիչ Նարեկ Բավեյանն ընտանեկան նոր ֆոտոշարք ունի։

Երգիչը գեղեցիկ կադրերով կիսվել է իր միկրոբլոգում։ Լուսանկարներում նա պատկերված է կնոջ ու որդու հետ։ «Շնորհավոր ընտանիքի օրը»,- հրապարակումներից մեկը մակագրել է նա։ Հետեւորդները գնահատել են կադրերն ու հաճոյախոսություններ գրել. «Գեղեցիկ ընտանիք», «Շատ լավն եք», «Սիրուն հայ ընտանիք»։

Ավելի վաղ երգիչը ներկայացել էր զվարճալի կերպարում։ Նարեկը մեծ արեւային ակնոցով էր, իսկ հրապարակմանը կից կատակով գրել էր․ «Չեմ հիշում էս ուրիշի ակնոցով նկարվել եմ, թե չէ»։

Լուսանկարները՝ @fotobyart



© NEWS.am STYLE