«Ով միշտ անում է այն, ինչ ուզում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է». Լիլիթ Կարապետյանի լուսանկարն ու մեջբերումը

21:41   9 հուլիսի, 2020

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ է կրում։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Ով միշտ անում է այն, ինչ ուզում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է. Լյուդվիգ Ֆոյերբախ»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Լիլիթ Կարապետյանը տարիներ առաջ արված լուսանկար էր հրապարակել։ Լիլիթը ճերմակ զգեստով էր, նրա վարսերն արձակված էին։ Արխիվային կադրերում երգչուհին մեղմ շպարով էր։ «Բոլորիս մաղթում եմ գեղեցիկ, բարի, լավ օր»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE