Farfetch-ում թխամորթ դիզայներների արտադրանքը ներկայացնող բաժին է հայտնվել

20:13   9 հուլիսի, 2020

Farfetch առցանց ռիթեյլերն աջակցել է Black Businesses շարժմանն ու հարթակի բաժինների ցանկում ավելացրել «Black Designers» կատեգորիան։ Այդ գործիքն առանձնանցում է ապրանքանիշերը, որոնք ստեղծել են թխամորթ դիզայներները։ Բաժնի բնութագիրը նշում է, որ Black Designers կոճակը հնարավորություն կտա «ավելին իմանալ թխամորթ դիզայներների մասին, որոնք ձեւավորում են այսօրվա աշխարհի մշակույթն ու ազդում դրա վրա» եւ «նորարարական ու պահանջված ապրանքանիշերի գտնել, որոնց արժե հետեւել»։

Ռուսական տարբերակում նշվում է, որ «այս ցանկում ներկայացված են հավաքածուները, որոնք ստեղծվել են թխամորթ դիզայներների ղեկավարությամբ՝ adidas Yeezy-ի ստեղծագործական տնօրեն Քանյե Ուեսթից մինչեւ Գրեյս Ուեսլ Բոններ՝ Wales Bonner համանուն ապրանքանիշի հիմնադիր»։ Ներկայացված են նաեւ Off-White, Fear of God, Billionaire Boys Club, Martine Rose, Daily Paper եւ այլ ապրանքանիշեր։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE