Մարտայի ու ամուսնու ջերմ գրկախառնությունը

10:41   10 հուլիսի, 2020

Երգչուհի Մարտան ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Գեղեցիկ զույգը ջերմ գրկախառնված է։ Մարտան ոճային կերպար է ընտրել՝ ջինսե տաբատ, գեղեցիկ բլուզ։ Երիտասարդ մայրիկը հագուստը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Ի դեպ, զույգն այժմ մեծացնում է որդուն, որին տվել է Նեո անունը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին վարդագույն զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախապատվություն տվել վառ շպարին. ընդգծված էին շուրթերը։ Թեեւ Մարտան լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել։ Կերպարը գնահատել էր նաեւ երգչուհի Աստղիկ Սաֆարյանը՝ գրելով. «Սիրուն ես»։



© NEWS.am STYLE