Սուրճ, գիրք, ամառային կերպար. Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

11:09   10 հուլիսի, 2020

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարկված կադրերում երիտասարդ դերասանուհին մուգ գունի տաբատ է կրում ու սպիտակ շապիկ։ Մարիամն արձակել է ուղիղ հարդարված մազերը։ Դերասանուհու ձեռքին գիրք է։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Մարիամը գեղեցիկ զգեստ էր կրում, որը համադրել էր ցածրակրունկների հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ պայուսակ, խոշոր ականջօղեր։ «Տեսնես՝ ինչի՞ն էի այդպես նայում...»,- հրապարակումը մակագրել էր Մարիամը, որի հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։



© NEWS.am STYLE