«Սիրուն». Իրինա Այվազյանի նուրբ կերպարը

16:44   10 հուլիսի, 2020

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Իրինան բաց գույնի շապիկ է կրում։ Երիտասարդ դերասանուհին հավաքել է մազերը, սեւ լայնեզր գլխարկ ընտրել։ Դերասանուհին նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են ոճային աքսեսուարները՝ վզնոցները։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Նուրբ, սիրուն Իննա»։

Օրերս հրապարակված կադրում Իրինան առօրյա կերպարում էր։ Նա կրում էր սեւ թափանցիկ բլուզ, նույն երանգի տաբատ։ Կերպարն ամբողջացնում էին դեղին բարձրակրունկները։ Իրինան հավաքել էր վարսերը, քնքուշ շպար նախընտրել։ Հրապարակմանը կից նա հումորային գրառում էր կատարել․ «...Բայց ինչ լավ զույգ ենք «մաշնես» ու ես»։



© NEWS.am STYLE