«Կյանքիդ առաջին կեսում քո դեմքը դու ես, ինչով ծնվել ես, իսկ երկրորդ կեսում՝ այն, ինչին դու արժանի ես». Սրբուկի հմայիչ կերպարը

17:43   10 հուլիսի, 2020

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում երգչուհին երգչուհին արտահայտիչ շպարով է. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ «Եվրատեսիլ 2019» մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհին մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով. «Կյանքիդ առաջին կեսում քո դեմքը դու ես, ինչով որ ծնվել ես, իսկ երկրորդ կեսում՝ այն, ինչին դու արժանի ես»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատառոտված ջինսե տաբատ էր կրում։ Սրբուկը սպիտակ շապիկ էր ընտրել։ Երգչուհին բարձրակրունկներ էր կրում ու հավաքել էր մազերը։ Կերպարն ամբողջացրել էին վզնոցները։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել. «Հիասքանչ»։



© NEWS.am STYLE