«Յուրահատուկ». Լիա Զախարյանի ամառային կերպարը

11:13   11 հուլիսի, 2020

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բեժ գույնի տաբատ է կրում, սպիտակ շապիկ։ Լիան հավաքել է մազերն ու լայնեզր գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել են բնական շպարն ու աքսեսուարները՝ ժամացույց, նուրբ վզնոցներ ու ականջօղեր։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Շատ սիրուն ես», «Յուրահատուկ»։

View this post on Instagram

A post shared by lia (@zakharyan.lia) on

Ավելի վաղ հրապարակված հոլովակում դերասանուհին պատկերված էր լողափին՝ գեղեցիկ մայրամուտի ֆոնին։ Լիան սպիտակ վերնաշապիկ էր կրում ու արձակել էր մազերը։ «Իմ մայրամուտը թույլ կտամ վայելեք, եթե անտարբերության չմատնեք։ Միայն մեկ հնարավորություն կա ամեն ինչ նորից սկսելու, եւ այն տրվում է մայրամուտին։ Եվ ես սկսեցի նորից, ես զգացի նորից, վայելեցի նորից։ Իսկ հիմա ինչպես կգնահատեք «Լիայի» մայրամուտը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE