Ռեփեր 50 Cent-ը ռեստորանում կռիվ է սարքել

17:08   10 հուլիսի, 2020

Աֆրոամերիացի հիփ-հոփ երգիչ Քերթիս Զեքսոնը, որն առավել հայտնի է 50 Cent կեղծանվամբ, Նյու Ջերսիում ընթրիքի ընթացքում կռիվ է սարքել։ Միջադեպի տեսագրությունը հրապարակել է TMZ-ն։  

Անցորդը մոտեցել է ռեստորանի ամառային պատշգամբին ու սկսել նկարել ռեփերին, որը ռեստորանում աղջկա հետ էր եւ պրովոկացիայի ենթարկել։ Երաժիշտը նախ տղամարդու ուղղությամբ սեղան է նետել, որն ընկել է մոտակայքում կանգնած «Lexus» մեքենայի վրա, ինչից հետո աթոռն է նետել։ Դրանից հետո 50 Cent-ն ու նրա ուղեկիցը հեռացել են ռեստորանից։

Ոստիկանությունը հայտնել է, որ տեղի ունեցածի հետ կապված ձերբակալություններ չկան։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE