«Իմ օրը սկսվում է սուրճով». Աստղիկ Սաֆարյանի լուսանկարն Իսպանիայից

15:49   10 հուլիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Աստղիկը սեւ զգեստ է կրում։ Երգչուհին, որը վերջին ամիսներին Իսպանիայում է գտնվում, արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում են ոճային աքսեսուարները՝ պայուսակ, լայնեզր գլխարկ ու խոշոր ականջօղեր։ «Բարի Լույս, բարի մարդիկ։ Իմ օրը սկսվում է Սուրճով, իսկ ձե՞րը»,- մեկնաբանություններում հետեւորդներին է դիմել երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում ոճային երգչուհին կարմիր շրջազգեստ էր կրում ու սպիտակ շապիկ։ Աստղիկ Սաֆարյանն արձակել էր մազերն ու շպարված չէր։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Երգչուհին հրապարակումը կատակով էր մեկնաբանել. «Ծաղիկներն էնքան երկար եմ ընտրում, ոնց որ ամուսին ընտրեմ։ Բարի լույս»։  



© NEWS.am STYLE