«Դու կին ես, ուրեմն՝ հպարտացիր քո էությամբ, եղիր սեքսուալ». Հոլիվուիդի ամենագրավիչ դերասանուհիներից մեկը՝ Սոֆիա Վերգարան, այսօր նշում է 48-ամյակը (ֆոտո)

18:05   10 հուլիսի, 2020

Այսօր՝ հուլիսի 10-ին, ծննդյան 48-ամյակն է նշում Հոլիվուդի ամենասեքսուալ լատնաամերիկուհիներից մեկը՝ դերասանուհի, մոդել եւ հաղորդավարուհի Սոֆիա Վերգարան: Գրավիչ շիկահերը հայտնի է «Գեղեցկուհիները՝ փախուստի մեջ», «Մաչետեն սպանում է», «Բրաունների հետ ծանոթությունը», «Պապիի հետքերով» ֆիլմերից, ինչպես նաեւ՝ «Ամերիկյան ընտանիք» հեռուստասերիալից:

Գեղեցկուհին շոու-բիզնես մուտք գործելու մասին չէր էլ մտածում, նրա նպատակն էր դառնալ ատամնաբույժ եւ ստանալ համպատասխան կրթություն, սակայն պատանի տարիքում լողափնյա զբոսանքը ճակատագրական է լինում Սոֆիայի համար: Նրան նկատում է մի լուսանկարիչ եւ առաջարկում հանդես գալ՝ որպես մոդել: 17 տարեկանում Վերգարան արդեն նկարահանվել էր Pepsi-ի գովազդային հոլովակում, որից հետո նաեւ առաջարկներ է ստացել հանդես գալու հեռուստատսությունում եւ ֆիլմերում:

Վերգարան հեռուստադիտողին գրավում է իր վառ արտաքինով եւ իսպանական ակցենտով: Դերասանուհին չի հերքում, որ արտահայտիչ շպարի սիրահար է, եւ դա իր իմիջի անբաժանելի մասն է համարում:

Ներկայացնում ենք Սոֆիա Վերգարայի մտքերն իր հմայքի, գեղեցկության եւ ինքնավստահության մասին:

«Գեղեցկությունն ինքնավստահության մեջ է: Եթե քեզ գեղեցիկ ես զգում, ուրեմն՝ գեղեցիկ ես»:

«Ես միշտ բավական ինքնավստահ եմ եղել, մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ կանայք ուժեղ են, որտեղ ինձ միշտ սովորեցրել են հպարտանել նրանով, ինչ կամ, ինչպիսին, որ կամ»:

«Օրվա վերջում բոլոր կանանց պետք է, որ իրենց գնահատեն, հարգեն ու բարությամբ վերաբերվեն»:

«Դու կին ես, ուրեմն՝ հագնվիր, ինչպես կինը, հպարտացիր քո էությամբ, եղիր սեքսուալ»:

«Կարծում եմ՝ ինձ միշտ դնելու են ինչ-որ կարծրատիպերի մեջ, բայց ես դրանից չեմ վախենում»:

«Երբ փողոցում քայլում եմ առանց շրթներկի, ինձ մերկ եմ զգում»:

«Երբ ես ինչ-որ միջոցառման եմ պատրաստվում, նայում եմ հայելու մեջ ու ասում՝ «Ասես՝ տրանսգենդեր լինեմ», բայց դա ինձ դուր է գալիս»:

«Ես բնական շիկահեր եմ, բայց երբ սկսեցի իմ դերասանական կարիերան եւ գնում էի քասթինգների, ռեժիսորները չէին կողմնորոշվում՝ ինչ նախագծում ինձ կարելի է ներառել: Ես գրավիչ էի, խոսում էի ակցենտով, բայց ես շիկահեր էի, իսկ մարդիկ կարծում էին, թե Լատինական Ամերիկայից բոլոր կանայք պետք է Սալմա Հայեքի նման լինեն»:

«Լատինամերիկացի կանայք շատ հարմարավետ են իրենց զգում իրենց մարմնի մեջ եւ չեն խուսափում ի ցույց դնել իրենց սեքսուալությունը՝ միգուցե, ավելի շատ, քան մյուսները»:

«Ես անվախ եմ, երբեք չեմ բողոքում: Անգամ, երբ ինձ հետ սարսափելի բաներ են կատարվում, շարունակում եմ առաջ նայել»:

Լուսանկարները՝ Սոֆիա Վերգարայի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE