Հանուն նոր դերի Դրյու Բերիմորը նիհարել է 10 կիլոգրամով

18:39   10 հուլիսի, 2020

Ամերիկացի դերասանուհի Դրյու Բերիմորը պատմել է, թե ինչպես է հանուն նոր կատակերգական ֆիլմի նիհարել 10 կիլոգրամով։ Նա նշել է, որ ավելորդ քաշից ազատվելն իր համար հեշտ չի եղել, հայտնել է «Instyle» ամսագրի կայքը։

45-ամյա Բերիմորին օգնել է նրա անձնական մարզիչը։ Նա խոստովանել է, որ անկախ խիստ սննդից ու մշտական ֆիզիկական վարժություններից, դերասանուհին ուտում է սիրելի ճաշատեսակները։ Հենց այդ պատճառով նրան հաջողվում է խուսափել պոռթկումներից։

View this post on Instagram

A post shared by Drew Barrymore (@drewbarrymore) on

«Ես ջանասիրաբար աշխատում եմ։ Տանն արագ ածխաջրեր պահեք ու սիրելի այլ ուտելիք։ Ես միշտ պահեստավորած պանրով մակարոն ունեմ»,- Բերիմորի խոսքերը մեջբերել է «Էքսպրես Գազետա»-ն։

Դերասանուհին հավելել է, որ հրաժարվել է չափազանց կալորիական մթերքից։ Բացի ամենից՝ նա շաբաթվա ընթացքում չորս անգամ պիլատեսով է զբաղվում։

Լուսանկարը՝ AXELLE/BAUER-GRIFFIN/FILMMAGIC



© NEWS.am STYLE