«Սովորական ներկարար-ծեփող». Վոլոչկովան անկեղծորեն պատմել է անձնական կյանքի մասին

19:19   10 հուլիսի, 2020

Անաստասիա Վոլոչկովան դարձել է «Судьба человека с Борисом Корчевниковым» հաղորդման հյուրը, որի եթերում մեկնաբանել է Տվերից ոմն գործարար Վլադ Ֆոմենկոյի հետ իր սիրավեպի մասին պատմությունը։ Վերջինս պնդում էր, որ բալետի արտիստն իրենից հղի է եղել, ինչպես նաեւ իրեն խաբել 30 մլն ռուբլու հարցում (այդ պատճառով Ֆոմենկոն նրա դեմ դատական հայց է ներկայացրել)։

Հաղորդման ընթացքում աստղն իր հղիության մասը լուրy մեկնաբանել է բարձր ծիծաղելով, ինչպես նաեւ հայտարարել, որ Ֆոմենկոն գործարար չէ։ «Նա սովորական ներկարար-ծեփող է, որն աշխատել է իմ տանը։ Նա հյուր է եկել իմ տուն՝ ինձ հետ քննարկելու համար վերանորոգումը»,- հայտնել է Անաստաիան։

Հաղորդավարը կասկածել է. մամուլում լուսանկարներ են հայտնվել,մ որոնցում «ներկարարն» ու Վոլոչկովան ինտիմ միջավայրում են։ «Ինչո՞ւ ենք նստած մոմերով սեղանի շուրջ։ Իմ տանը մոմեր վառված են միշտ։ Իսկ ինչո՞ւ է նա խալաթ կրում։ Մենք ծանոթացել ենք սպա կենտրոնում, ուր ինձ նրան ներկայացրել է համալիրի տերը. «Ընկերս է՝ Վլադը, կարողանում է վերանորոգել»։ Իսկ ինձ վերանորոգրման աշխատանքներ էին հարկավոր։ 2014թ. էր։ Մենք պայմանավորվեցինք, որ հաջորդ օրը նա կգա իմ տուն, ու մենք ամեն ինչ կքննարկենք»,- հայտարարել է Վոլորչկովան։

Բալետի պարուհին պնդում է, որ ավելի ուշ տղամարդը կորել է։ «Իսկ մի քանի տարի անց ինձ զանգահարեց բանտից. «Վլադն է, ես քո տանը վերանորոգում եմ արել։ Ինձ դուրս բեր այստեղից»»,- նշել է նա։

Իսկ Վալդիսլավի պահանջները Վոլոչկովայի մոտ կատաղություն են առաջացնում։ Նա անվայելուչ է բնութագրել տղամարդուն, որը պարծեցել է, որ նրա հետ բուռն սիրավեպ է ունեցել։

Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա»



© NEWS.am STYLE