«Պատկերացրու փողոցում ուշքդ գնացել ա, ու աչքերդ բացել ես ու էս ես տեսնում»․ Գարիկ Պապոյանի հումորային լուսանկարը

23:42   10 հուլիսի, 2020

Դերասան, հումորիստ, հաղորդավար Գարիկ Պապոյանն Instagram-ի իր էջում այդքան էլ ակտիվ չէ, սակայն երբեմն նա հումորային լուսանկարներ է հրապարակում ու դրանով ուրախացնում իր երկրպագու-հետեւորդներին:

Գարիկը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է թռչունի հետ: Հրապարակմանը կից հումորիս-դերասանը գրել է․ «Պատկերացրու փողոցում ուշքդ գնացել ա, ու աչքերդ բացել ես ու էս ես տեսնում)))))»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Գարիկ Պապոյանը ներկայացել էր զվարճալի կերպարում: Հումորային լուսանկարում նա ծովահենի դերում էր՝ մեկ աչքը փակ, ներկված աչքեր, բեղեր, գանգուր վարսեր։ Հրապարակմանը կից հումորիս-դերասանը դիմել էր հետեւորդներին՝ գրելով․ «Դուք վերնագրեք, ես անկարող եմ))))»։ Երկրպագուներն անմիջապես արձագանքել էին՝ առաջարկելով իրենց տարբերակները։



© NEWS.am STYLE