Լեդի Գագան դարձել է Valentino-ի նոր բույրի դեմքը

22:08   10 հուլիսի, 2020

Երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան դարձել է Valentino Voce Viva-ի նոր բույրի դեմքը։ Դրան վերագրել են բացառիկությունն ու անհատականությունը։ Voce Viva օծանելիքը, որը պետք է հասանելի լինի այս տարվա սեպտեմբերին, Valentino նորաձեւության տան գեղարվեստական տնօրեն Պյերպաոլո Պիչիոլիի եւ L'Oreal-ում Valentino Beauty թիմի համատեղ աշխատանքի արդյունքն է։

«Voce Viva-ն նախատեսված է սեփական ձայնի, կյանքի, ոճի եւ քո հանդեպ սիրելու համար։ Դա օծանելիք բոլորի համար է՝ առանց որոշակի գենդերի։ Մենք չենք ասում, որ դա կանանց կամ տղամարդկանց համար է, մենք խոսում ենք մարդկանց մասին», — մեկնաբանել են Valentino-ի ներկայացուցիչները։

Աղբյուրը՝ Theblueprint.ru



© NEWS.am STYLE