Ուիլ Սմիթը պատմել է իրեն «նիգեր» անվանած ոստիկանների մասին

23:04   10 հուլիսի, 2020

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը պատմել է իրեն «նիգեր» անվանած ոստիկանների մասին։ Հարցազրույցի ձայնագրությունը հրապարակվել է նրա YouTube-ալիքում։

Արտիստի խոսքով՝ նա մեծացել է Ֆիլադելֆիայում, որտեղ նրան հաճախ կանգնեցրել են ոստիկանության աշխատակիցները։ Ընդ որում, նրանք ավելի քան 10 անգամ վիրավորել են նրան մաշկի գույնի պատճառով։ Սմիթը հիշել է, որ սպիտակամորթ երեխաները ուրախանում էին, երբ տեսնում էին ոստիկաններին, իսկ այդ ժամանակ նրանց տեսնելիս իր սիրտը սկսում էր ավելի արագ բաբախել։

«Մենք հիմա գտնվում ենք մի իրավիճակում, որը նախկինում երբեք չի եղել։ Ամբողջ աշխարհը կանգ առավ եւ ասաց աֆրոամերիկացիներին. «Մենք տեսնում ու լսում ենք ձեզ։ Ինչպե՞ս կարող ենք ձեզ օգնել», - Սմիթը մեկնաբանել է ներկայիս հակառասիստական բողոքները։ Նա պարզաբանել է, որ զայրույթը կարող է առաջանալ որպես ճնշման պատասխան արձագանք, սակայն ասել է, որ այն կարող է եւ վտանգավոր լինել:

Դերասանը նաեւ հիացել է ժամանակակից սերնդով, որը միավորվել է ռասիզմի խնդիրը լուծելու համար։ Նրա կարծիքով ՝ որքան հանգիստ են նրանք իրենց պահում բողոքի ցույցերի ընթացքում, այնքան ավելի հստակ են դառնում նրանց թերությունները, ովքեր իրենց ճնշում են գործադրում։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE