«Գործերը վատ են»․ ճոճվող Բրիթնի Սփիրսը վախեցրել է երկրպագուներին (վիդեո)

13:07   11 հուլիսի, 2020

Երգչուհի Բրիթնի Սփիրսը երկրպագուներին վախեցրել է Instagram-ում իր նոր տեսաուղերձով, հաղորդում է Gazeta.ru-ն։

Տեսանյութում նա ճոճվելով պատասխանել է սիրած գույնի եւ իր սիրելի երգի մասին հարցերին։ Նա շատ շփոթված էր խոսում, եւ երկրպագուները լրջորեն անհանգստացել են նրա առողջությամբ: «Ինչու բոլորը թքած ունեն նրա վրա։ Ինչու են բոլորը միայն զվարճալի էմոջիներ թողնում: Ինչ-որ բան այն չէ», «Ես ուշադրություն դարձրեցի մարմնի լեզվին, գործերը վատ են», «Նա այնպիսի վայրում է, որտեղից ցանկանում է փախչել: Ինչ-որ մեկը վերահսկում է նրա փողերը», - մեկնաբանություններում գրել են Բրիթնի Սփիրսի հետեւորդները։

Բրիթնի Սփիրսը բազմիցս դիմել է հոգեբույժներին։ Վերջին անգամ նա հիվանդանոցում է հայտնվել 2019 թվականի գարնանը՝ հոր ծանր հիվանդության ֆոնին։



© NEWS.am STYLE