Չկա ԼԳԲՏ, չկա BAFTA․ առանց սեռական փոքրամասնությունների խաղերին հեղինակավոր մրցանակ չի սպասվում

10:06   11 հուլիսի, 2020

Համակարգչային խաղերի կողմից շնորհվող BAFTA Games Awards մրցանակի կազմակերպիչները պատմել են պարգեւատրման նոր չափանիշների մասին, հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով GamesIndustry-ին։

Այժմ «Լավագույն բրիտանական խաղ» մրցանակը ստանալու համար եւ խաղերում, եւ դրանց մշակողների շրջանում պարտադիր է ռասայական, գենդերային եւ այլ բազմազանության ներկայությունը: Գլխավոր հերոսները պետք է պատկանեն այդ խմբերից մեկին։

Առանց սյուժեի խաղերում ԼԳԲՏ կերպարների թիվը պետք է լինի ոչ պակաս, քան 10%, իսկ տղամարդկանց թիվը պետք է հավասար լինի կանանց թվին։

Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2021 թվականից։



© NEWS.am STYLE