Քսենիա Սոբչակը որդու հետ չի մեկնել հանգստանալու եւ իրեն հայրենասեր է համարում

17:06   11 հուլիսի, 2020

Դեռ կես տարի առաջ Քսենիա Սոբչակը արեւայրուք էր ընդունում Մալդիվներում, սակայն այժմ, ինչպես հայտնի է, այլ երկիր մեկնել չի կարող։ Մյուս կողմից, հենց դրա շնորհիվ աստղը լցվել է հայրենասիրական գաղափարներով։

Այդ ժամանակից ի վեր անցել է 2 ամիս, սակայն Քսենիան այդպես էլ ոչ մի տեղ չի գնացել։ Նրա խոսքով՝ ավելի լավ է ոչ թե մեկնել «ուր պատահի», այլ դիմանալ քաղաքում։ Լրագրողն իր արարքը հայրենասիրություն է համարել եւ հեշթեգերով դա նույնիսկ նշել է իր վերջին հրապարակմանը կից․

«Հարց որդուցս․ «Մամա, իսկ ինչու մենք երկար ժամանակ չենք եղել ծովում։ «Ես ինքս էլ չգիտեմ, որդիս։ Ընկերներն արդեն մեկնել են, ոմանք օտարերկրյա անձնագրերով, ոմանք էլ «բժշկական կարիքների» համար, իսկ մենք... գնում ենք լողավազան եւ չենք տրտնջում»։

Հետեւորդները Քսենիային առաջարկներ են արել. առաջարկել են գնալ եւ Սախալին, եւ Ղրիմ: Այնուամենայնիվ, նա դեռեւս մնում է անզիջում եւ խիզախորեն ամառն անցկացնում է Մոսկվայի քարե ջունգլիներում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով սահմանների փակ լինելը քիչ էր մնում խափաներ Քսենիայի որդու՝ Պլատոնի չինարեն լեզվի ուսուցչուհու ժամանումը: Հետո, երբ դասախոսն այնուամենայնիվ ժամանել է Մոսկվա, աստղային ընտանիքը ստիպված է եղել 2 շաբաթ տանը նստել։

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE