«Ես նրան չեմ համապատասխանում». Այզա Անոխինան բաժանվել է Օլեգ Մայամիից

20:06   11 հուլիսի, 2020

Բլոգեր, երգչուհի եւ հաղորդավարուհի Այզա Անոխինան երկար ժամանակ չէր կարողանում գտնել իր միակին։ Երկու ամուսնալուծությունից հետո նա, ի վերջո, հանդիպել է իր երջանկությանը՝ ի դեմս երիտասարդ կատարող Օլեգ Մայամիի, բայց այժմ բաժանվել է նաեւ նրանից։ Այս մասին գրում է Starhit.ru-ն։

Հարաբերությունների խզման մասին Այզան, որը կենտրոնացած է իր նոր նախագծերի, կյանքի մասին պատմությունների վրա՝ որպես երկու որդիների մայր, չի գրել։ Սակայն Instagram-ի իր էջում տարբեր գրառումների մեկնաբանություններում նա այնուամենայնիվ պատասխանել է Օլեգի հետ իր հարաբերությունների, կարգավիճակի մասին բազմաթիվ հարցերին։

«Ես նրան չեմ համապատասխանում», — խոստովանել է Անոխինան։

Մի քանի այլ հետեւորդների էլ Այզան գրել է, որ տխուր է, կարոտում է Օլեգին եւ սիրում է նրան: Միեւնույն ժամանակ նա նշում է, որ ինքը մայր է, այդ պատճառով էլ կարողանում է շնորհակալ լինել։ Անոխինան նաեւ ակնարկել է, որ զույգը միասին շատ ավելի երկար է եղել, քան նրանց հետեւորդները կարծում էին, որ Այզան անմիջապես սոցցանցերում չի կիսվել սիրելիի լուսանկարներով, բայց հասցրել է Օլեգին ծանոթացնել երեխաների հետ եւ համացանցում բազմիցս խոստովանել է իր զգացմունքների մասին:



© NEWS.am STYLE