Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին ամուսնանում է միլիարդատիրոջ դստեր հետ

12:21   11 հուլիսի, 2020

Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ Դեւիդ Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլինը, ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն՝ Նիկոլա Պելտցին։ 21-ամյա տղան հանդիպում է իր 25-ամյա հարսնացուի հետ յոթ ամիս։ Եթե հավատանք Բրուքլինի ընկերներին, ծնողները գոհ են նրա ընտրությունից, ինչը զարմանալի չէ․ Նիկոլան ամերիկացի միլիարդատեր Նելսոն Պելտցի դուստրն է։

Ավելի վաղ Բրուքլինը հանդիպում էր դերասանուհի Քլոե Գրեյս Մորեցի եւ մոդել Հանա Քրոսի հետ:

Աղբյուրը՝ Super

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE