«Ես զտարյուն հայուհի եմ, մեր ընտանիքում եւ խաշ են պատրաստում, եւ հայերեն երգեր են երգում». Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչու հայերեն չի խոսում

14:25   11 հուլիսի, 2020

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե արդյոք ինքն ու իր երեխաները հայերեն խոսում են եւ որտեղ է գտնվում իր հայրենիքը:⠀

«Ես, ծնողներս, իմ տատիկներն ու պապիկները, ծնվել եւ ամբողջ կյանքում ապրել են Ռուսաստանում։ Այսպիսով, իմ հայրենիքը Ռուսաստանն է։ Եվ ուրիշ հայրենիք ես չեմ կարող ունենալ», - գրել է Սիմոնյանը։

RT-ի գլխավոր խմբագիրը Հայաստանը համարում է հիանալի երկիր, որտեղ կյանքում ընդամենը երկու անգամ է եղել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործուղման եւ ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի եւ նրա ընկերների հետ արձակուրդում:

«Ժամանակակից Հայաստանի տարածք ոտք չի դրել ինձ հայտնի նախնիներից ոչ մեկը։ Ընդ որում, ես զտարյուն հայուհի եմ, մեր ընտանիքում էլ եւ խաշ են պատրաստում, եւ հայերեն երգեր են երգում, եւ ես հաճույքով պարում եմ հայկական ավանդական պարերը», - գրել է Սիմոնյանը՝ խոստովանելով, որ չի խոսում ու նույնիսկ չի հասկանում լեզուն։

Համշենահայերենը մի քիչ հասկանում է, քանի որ Ադլերում է մեծացել։

«Գրական հայերեն լավ չգիտեն անգամ իմ ծնողները եւ տանը հայերեն երբեք չեն խոսել։ Իհարկե, լավ կլիներ իմանայի նախնիներիս լեզուն, բայց ահա ինձ չեն սովորեցրել, իսկ նախնիների լեզուն սովորել որպես օտար լեզու ինչ-որ չեմ ուզում», - ասել է Սիմոնյանը։

Բայց նրա երեխաները մանկությունից հայերեն են խոսում, արդեն կարդում են ու նույնիսկ գրում։

Ադլեր գալով՝ նա պնդում է, որ հարազատները իրենց հետ համշենահայերեն հետ խոսեն, որպեսզի գոնե հասկանան այն լեզուն, որով խոսում էին հենց իր նախնիները։



© NEWS.am STYLE