Ուիլ Սմիթի կինը խոստովանել է, որ ամուսնության ընթացքում սիրավեպ է ունեցել

15:17   11 հուլիսի, 2020

Դերասան Ուիլ Սմիթի կինը՝ Ջադա Փինկեթ-Սմիթը, հաստատել է, որ հարաբերություններ է ունեցել ամերիկացի երաժիշտ Աուգուստ Ալսինի հետ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Ջադան հայտարարել է, որ կապ է ունեցել երաժիշտի հետ մոտ 4,5 տարի առաջ, սակայն հերքել է տեղեկությունն այն մասին, որ իր ամուսին Ուիլ Սմիթը «օրհնել է» այդ հարաբերությունները: Նրա խոսքով ՝ սիրավեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իրենք ու Սմիթն բաժանվել են։

Այդ ընթացքում նա կարծում էր, որ բաժանման ժամկետը «անորոշ» կլինի, եւ չէր մտածում, որ Սմիթը կրկին կխոսի իր հետ։

Այս պատմությունը Ջադան եւ Ուիլ Սմիթը պատմել են «Red Table Talk» շոուի ժամանակ։

Ավելի վաղ երաժիշտ Աուգուստ Ալսինան խոստովանել էր, որ հարաբերություններ ունի Ջադա Փինքեթ-Սմիթի հետ եւ հայտարարել էր, որ Ուիլ Սմիթը նույնիսկ օրհնել է զույգին սիրային կապի համար, քանի որ նրանք կնոջ հետ ազատ հարաբերություններ են պահպանում:



© NEWS.am STYLE