«Ես այժմ վարակիչ չեմ». Անիտա Ցոյը ապաքինվել է կորոնավիրուսից

16:03   11 հուլիսի, 2020

Երգչուհի Անիտա Ցոյը ապաքինվել է կորոնավիրուսից։ COVIND-19-ի վերջին թեստը արտիստուհու մոտ բացասական է եղել։

«Այսօրվա առավոտը շատ հրաշալի, դրական նորություններ բերեց։ Բանն այն է, որ COVID -ի իմ քսուքը բացասական է եղել, այսինքն՝ ես հիմա վարակիչ չեմ», - հայտնել է Ցոյն իր Instagram-ում։

Երգչուհին հավելել է, որ շուտով կարող է տուն գնալ։

Ցոյի խոսքով՝ իրեն մոտ ժամանակներս կանցկացնեն կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա, իսկ արդեն երկուշաբթի կարող են դուրս գրել:

Հիշեցնենք, որ Անիտա Ցոյին կորոնավիրուսով հոսպիտալացրել են հունիսի 30-ին։



© NEWS.am STYLE