Երկարափեշ զգեստ, վառ շպար․ Սիրուն Մինասի նոր լուսանկարն ու հումորային գրառումը

15:43   11 հուլիսի, 2020

Բժշկուհի, Women’s Club-ի մասնակից, Սիրուն Մինասը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում առաջնեկին սպասող Սիրունը կրում է երկարափեշ, զոլավոր զգեստ, երկնագույն պիջակ, ցածրակրունկներ։ Նա հավաքել է գանգուր վարսերը, նախընտրել՝ վառ շպար, ինչն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցիկ դիմագծերը։ Հրապարակմանը կից նա հումորային գրառում է կատարել․ «-Բայց ես ձեզ տեսել եմ մի երկու ամիս առաջ ու հղի չէիք»։

Նշենք, որ օրերս հրապարակված լուսանկարում Սիրունն ամուսնու հետ էր։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Բալիկի սպասող Սիրունը կրում էր պուտավոր պրինտով բլուզ, նա հավաքել էր գանգուր վարսերը, առանց շպարի էր։ Նրա կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ 

Գլխավոր լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի



© NEWS.am STYLE