«Յուրահատուկ, չկրկնվող»․ Անի Երանյանը նոր ֆոտոշարքից լուսանկար է հրապարակել

18:36   11 հուլիսի, 2020

Դերասանուհի Անի Երանյանը, որն այս շրջանում հանդես է գալիս «Շիրազի վարդը» սերիալում, նոր ֆոտոշարքից կադր է հրապարակել, որում ներկայացել է անսովոր ու խիստ դասական կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված սեւ-սպիտակ լուսանկարում դերասանուհին կրում է սպիտակ վերնաշապիկ, մուգ երանգի կոստյում, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից Անին գրել է․ «Շուտով»։

«Յուրահատուկ ամեն կերպարում, գերազանց է», «Շատ ոճային է», «Չկա քո նմանը», «Ամենակարեւորը չկրկնվող կերպար միշտ տարբերվող ու տաղանդավոր», - գրել են դերասանուհու հետեւորդներն ու երկրպագուները։

 

Լուսանկարը՝ Լիդիա Վիրաբյանի



© NEWS.am STYLE