«Իմ անփոխարինելի, սիրում եմ քեզ անասելի»․ Վահե Զիրոյանի եւ մայրիկի ջերմ գրկախառնությունը

20:44   11 հուլիսի, 2020

Դերասան Վահե Զիրոյանը նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանը մայրիկի հետ է։ Մայր ու որդի ջերմ գրկախառնվա են։ Հրապարակմանը կից Վահեն կատարել է հետեւյալ գրառումը․ «Մամա, իմ սիրելի, իմ անփոխարինելի, իմ անկրկնելի, իմ անգին, իմ միակ, իմ ընկեր, իմ քույր, իմ եղբայր, իմ ամեն ինչ, սիրում եմ քեզ անասելի, մամ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրում Վահեն Իննա Խոջամիրյանի հետ էր։ Երկուսն էլ սպորտային հագուստ էին կրում, գլխարկ։ Լուսանկարն արվել էր Իննայի ու Վահեի նոր՝ «Չինգա Չունգ» նախագծի նկարահանումների ընթացքում։ Դերասանն, ի դեպ, մեկնաբանություններում հետեւորդներին հարցրել էր՝ արդյոք նրանց դուր է գալիս նախագիծը։



© NEWS.am STYLE